Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուս-թուրքական գազային հարաբերությունները

Ռուս-թուրքական գազային հարաբերությունները
08.02.2014 | 17:36

Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Financial Times-ը ներկայացրել է հանդիպման հնարավոր ենթատեքստը։
«Էրդողանը Սոչիից զեղչ ստանալու ակնկալիք ունի» վերնագրված նյութում նշվում է, որ Օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակիցներից մեկի մտքում կարևոր մի թեմա կա՝ Թուրքիայի վարչապետը մտածում է, թե փոխարժեքի աճն ինչպես է ազդելու երկրում բնական գազի գնի վրա։ Ռուսաստանը Թուրքիային գազ մատակարարող ամենախոշոր երկիրն է։ Անցյալ շաբաթ Էրդողանն այցելել էր Թուրքիային գազ մատակարարող երկրորդ խոշոր երկիր՝ Իրան և խոսել էր գազի գինը նվազեցնելու մասին։
Ռուսաստանը Թուրքիային ամսական 2 մլրդ դոլարի բնական գազ է վաճառում։ IBS ընկերությունում աշխատող մասնագետ Դավիդ Թոնգը երկու երկրների գազային հարաբերությունները «քաղաքական և ռազմավարական համագործակցությունից» ավելին է որակում։ «Եվրոպան երկու երկրների միջև բնական գազի գինը զեղչելու խոսակցություններին հետաքրքրությամբ է հետևում։ Դա կարող է ազդել բոլոր շուկաների վրա»,- գրում է պարբերականը։
Հանդիպման ընթացքում Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել «այցելելու համար» և նշել, որ իրենք Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունեն։ Պուտինը հիշեցրել է, որ անցյալ տարի 4 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա, իսկ թուրքական շինարարական ընկերությունները Ռուսաստանում 50 մլրդ դոլարի ներդրումներ են արել, թուրք գեղասահորդին էլ ռուս մասնագետներն են մարզել։ Հաջողվե՞լ է Էրդողանին սպորտը համատեղել բիզնեսի հետ՝ չի ներկայացվում:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ